A
A
Լավրովը Լեռնային Ղարաբաղում ռուս ռազմական դիտորդների անհրաժեշտություն է տեսնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով անհրաժեշտ կարող են լինել ռուս ռազմական դիտորդներ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը:
«Ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը հակամարտող կողմերինն է։ Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում», - ասել է նա: