Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+messi
A A
Սպորտ

Բոլիվիա-Արգենտինա խաղից հետո Լիոնել Մեսին վիճաբանել է մրցակցի ավագի հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտում կայացած Բոլիվիա – Արգենտինա հանդիպումն ավարտվել է ֆուտբոլիստների քաշքշուկով:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, խաղից հետո արգենտինացիների ավագ Լիոնել Մեսիին դուր չի եկել բոլիվիացիների ավագ Մարսելո Մորենոյի մեկնաբանությունը կապված խաղի հետ: Արդյունքում, երկու ավագները լեզվակռվի են բռնվել, որից հետո քաշքշուկ է սկսվել ֆուտբոլիստների միջև: Բարեբախտաբար, մարզիչներին հաջողվել է հանգստացնել իրենց սաներին և գործը չի հասել ծեծկռտուքի:

Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել այդ խաղում և վաստակած 6 միավորով սկսել է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Բոլիվիան երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և այժմ զբաղեցնում է վերջին՝ 10-րդ տեղը: