Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը խայտառակ պարտություն կրեց Եվրոպայի 2021թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում:

Մեր թիմը 8-րդ տուրի խաղում լեհական Լյուբլին քաղաքում հանդիպեց Շվեդիայի այդ տարիքային ընտրանու հետ: Ցավոք, մերոնք չափազանց վատ հանդես եկան և պարտվեցին 0:10 գերխոշոր հաշվով:

Հայաստանի Մ-21 հավաքականը ութ տուրից հետո 3 միավորով իր խմբում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Շվեդիան 15-ով գտնվում է 3-րդ հորիզոնականում: