Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն հիվանդացել է կորոնավիրուսով

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի թիմի առաջիկա խաղին, քանի որ նա հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վերջին թեստը հանձնել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի Ֆրանսիա – Պորտուգալիա խաղից հետո: Այն դրական է եղել, սակայն նա թեթև է տանում հիվանդությունը: Համենայնդեպս, Քրիշտիանու Ռոնալդուն այժմ ինքնամեկուսացված է: Ըստ նախնական տվյալների, նա բաց կթողնի առաջիկա երկու շաբաթվա խաղերը:

Պորտուգալիայի հավաքականի մնացած անդամների թեստերը բացասական են եղել: Թիմն այժմ պատրաստվում է Շվեդիայի ընտրանու հետ խաղին: