Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Մենք չենք կարող անընդհատ մարտավարության փոփոխություններ անել. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Տալլինում կայացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ասուլիսը, Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ տուրի Էստոնիայի հետ արտագնա հանդիպումից առաջ:

«Մենք դեռ մեկ մարզում ունենք և դրա ընթացքում կտեսնենք, թե ինչպես են վերականգնվել ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, վնասվածքներ չունենք: Մենք պետք է լավ պատկերացնենք մեր խաղային փիլիսոփայությունը: Մենք չենք կարող անընդհատ փոփոխություններ անել: Սակայն, չպետք է հարմարվենք մրցակցին, պետք է ունենանք մեր սեփական ձեռագիրը, և մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականը ցուցադրում է թիմային խաղ, ինչն ամենակարևորն է», - ասել է 64-ամյա իսպանացի մասնագետը:

Խոսելով Էստոնիայի հավաքականի մասին, Խոակին Կապառոսն ասել է, որ Հայաստանը խաղալու է մի թիմի դեմ, որը ամեն գնով փորձելու է հաղթանակ տանել:

«Կարծում եմ հաստատվեց այն, ինչ մենք միշտ ասում էինք, որ մեր խմբում հավասար պայքար է ծավալվել, և ցանկացած սխալ կարող է անհավասարակշռություն մտցնել կոնկրետ խաղի մեջ:

Բնականաբար, Էստոնիան մոտիվացված կլինի՝ հաշվի առնելով Երևանում կրած պարտությունը: Ուստի մենք պետք է հնարավորինս կենտրոնացած հանդես գանք», - եզրակացրել է մեր թիմի գլխավոր մարզիչը:

 

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Տալինի «Ա լը Կոք» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։