Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս5_0
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսային վարակի հետ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
 
Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
 
Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։
 
Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
 
Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
 
Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին։
 
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»,- նշված է հայտարարության մեջ: