Բացել լրահոսը Փակել լրահոսը
sh-3
A A
Պաշտոնական

Սերգեյ Շոյգուն ԼՂ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման հարցին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ТАСС-ը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», - ասել են նախարարությունից:
 
Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:
 
«Այս աշխատանքի հիմնական նպատակը ԼեռնայինՂարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտության կողմերի միջև բանակցությունների անցումը՝ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար», - նշել են ՌԴ ՊՆ-ից:
 
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում  Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝  հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: