Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը պահպանում է 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատի մրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

 

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց 18-ամյա իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Դասական պարտիան անցավ լարված պայքարում, և միայն 59-րդ քայլին կողմերը համաձայնեցին կնքել հաշտություն: Մրցաշարի կանոնակարգով անցկացվեց ևս մեկ պարտիա՝ «Արմագեդոն»: Այն ավարտվեց իրանցի շախմատիստի հաղթանակով:

 

Այդպիսով, կայացած յոթ տուրից հետո աղյուսակը 14,5 միավորով գլխավորում է հենց Ալիռեզա Ֆիրուջան: Նրան հաջորդում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն ունի 13,5 միավոր: Լևոն Արոնյանը 12 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

 

Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, որը 7 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: