Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+simonyan
A A
Սպորտ

Մոսկվայի «Սպարտակը» Նիկիտա Սիմոնյանին շնորհավորել է 94-ամյակի կապակցությամբ

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն այսօր հատուկ շնորհավորել է թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրը:

«Սպարտակի» և մեր ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը 94 տարեկան է: Շնորհավորում ենք մեծ ֆուտբոլիստին և մարդուն ծննդյան օրվա կապակցությամբ: 

Երկար տարիների կյանք, Նիկիտա Պավլովիչ», - նշված է ֆուտբոլային ակումբի թվեթերյան էջի պատմության բաժնում:

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր ֆուտբոլիստ է և մարզիչ, քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, 1956թ օլիմպիական խաղերի չեմպիոն: Նա եղել է նաև «Արարատ-73» լեգենդար թիմի գլխավոր մարզիչը, որի հետ 1973թ նվաճել է ԽՍՀՄ ոսկե մեդալները և գավաթը: