Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի՛ն հարցրեք՝ համընկնում էին մեր տեսակետներն Արցախի հարցում թե՞ ոչ. Շարմազանով (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի հետ, այդ թվում՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց' ստացել են հրավեր, թեման եղել է Արցախը։ Շարմազանովը վերահաստատեց՝ ՀՀԿ-ն ինչպես և նախապես հայտարարել էր, սառեցնում է ներքաղաքական օրակարգը և կանգնում Հայաստանի և Արցախի կողքին։

Շարմազանովի խոսքով՝ մեր երկրի համար պատմական ու բարդ ժանակաշրջան է, ուստի չպետք է առաջնորդվել ներքաղաքական շահերով։ «Ա1+»-ի հարցին, թե Արցախի հարցում վարչապետի հետ համընկնում էին տեսակետները, Շարմազանովն արձագանքեց, թե իրենք հստակ ասել են' Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ համընկնումների վերաբերյալ հորդորեց հարցնել վարչապետին։ Շարմազանովն ասաց՝ ներկուսակցական քննարկումների արդյունքում են որոշել, որ ինքը պետք է ներկայանա հանդիպմանը, պնդեց՝ իր անձնական դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը։