Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աժ պատգամավորները ներկայացրին՝ ինչ է տեղի ունեցել ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովներում (տեսանյութ)

Հայկական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է Արցախում տիրող պատերազմական իրավիճակը,- այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար, իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցաել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Թունյանի խոսով՝ ՍԾՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, բայց ավելի շատ որպես քաղաքական հարթակ օգտագործելու փորձ է արվում:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են ընթերցել 12 անդամ պետությունների համար, ինչը քննարկումների տեղիք է տվել․

«Նիստը շատ բուռն անցավ, փորձեցին արձագանքել մեր հայտարարությանը, բայց վերջում բոլորի համար պարզ դարձավ՝ ով է այդ իրադարձությունների պատասխանատուն, և որն է այս ամենի իրական նպատակը»։

Թունյանի խոսքով՝ մինչ Թուրքիան և Ադրբեջանը փորձում էին խոչընդոտել, մյուս պատվիրակությունները լսողի դերում էին։ Պատգամավորը հավելեց՝ այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի դեմ գործում է թուրքական ահաբեկիչների ալյանս:

Հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն իր հերթին հիշեցրեց, որ ՍՏԾՄ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, գլխավոր քարտուղարը, նաև Թուրքիայի պատվիրակության անդամները փորձել են արգելել հայկական պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանին ընթերցել թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին նախապես պատրաստած հայտարարությունը:

Էնֆիաջյանը շեշտեց, որ ԱԺ խմբակցությունները վեհաժողովում միասնական են հանդես եկել, որը ընթացել է առցանց ռեժիմով: Հայկական պատվիրականության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նշեց՝ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ որևէ հայտարարություն ու անդրադարձ չի արել հայկական կողմի տարածած հայտարարության վերաբերյալ:

Պատգամավորը վստահեցրեց՝ վեհաժողովի բոլոր մասնակիցները տեղեկացվել են, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Վահե Էնֆիաջյանը կտրուկ դադարեցրել է ադրբեջանցիների ապատեղեկատվություն տարածելու փորձը և կոչ արել անցնել նիստերի բուն թեմային, երբ մեր հայտարարությունն արդեն հնչել էր: