A
A
Ուշադրություն․ Շուշան Ստեփանյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել. տարբերությունը մեկ տառ է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ինքը` Ստեփանյանը։
Սա իմ անունից գործող կեղծ էջ է, ռեփորթ անենք,- գրել է Շուշան Ստեփանյանը։
ՊՄ մամուլի խոսնակն օգտատերերին հորդորում է աջակցել սոցիալական կայքի ղեկավարությանը տեղյակ պահելու կեղծիքի մասին և չշփոթել այն իր իրական էջի հետ:
Կեղծիքը բացահայտել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
«Խնդրում ենք չշփոթել։ Իրականը https://twitter.com/ShStepanyan, կեղծը՝ https://twitter.com/ShStepanyans»,- հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: