Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անանդը պահպանեց տիտղոսը

Սպորտ

ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի վերջին, 12-րդ պարտիայում, աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը սեւերով հաղթեց հավակնորդին` Վեսելին Թոփալովին, եւ պահպանեց իր տիտղոսը:

Հնդիկ գրոսմայստերն այս անգամ ընտրեց թագուհու գամբիտ, որը ժամանակին հաճախ է հանդիպել Կասպարով - Կարպով հայտնի մրցախաղերի ժամանակ: 13-րդ քայլին Անանդը նորամուծություն մտցրեց սկզբնախաղում, սակայն բուլղարացի շախմատիստին այն անակնկալի չբերեց:

Սակայն սպիտակների 28-րդ քայլը բավական թույլ ստացվեց, եւ հնդիկ շախմատիստն անմիջապես օգտվեց մրցակցի սայթաքումից: Նա զոհաբերեց կենտրոնական զինվորը, սուր գրոհ սկսելու համար: Թոփալովը չնայած անսխալ պաշտպանվում էր, սակայն աշխարհի չեմպիոնը քայլ առ քայլ մեծացնում էր ճնշումը սպիտակների պաշտպանության վրա: Բուլղարացի շախմատիստը ստիպված զոհաբերեց թագուհուն` թագավորին պաշտպանելու համար: Անանդը ոչ միայն վերադարձրեց զինվորը, այլեւ անցունակ զինվոր ստացավ: 56-րդ քայլին սպիտակները անձնատուր եղան:

Այդպիսով, հաշիվը դարձավ 6,5:5,5 եւ Վիշվանաթան Անանդը երկրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի թագը: Իսկ Վեսելին Թոփալովը երկրորդ անգամ անհաջողության մատնվեց չեմպիոնի կոչման համար մրցախաղում (առաջինը 2006 թ, Կրամնիկի հետ մրցամարտում):