Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տղա լինեի,ես էլ կգնայի կռվելու, բայց հիմա թիկունքից պետք է աշխատենք․ ձեռներեց կանայք՝ զինվորի կողքին (տեսանյութ)

«Քանի որ չենք կարող թարմ ազնվամորին սահման ուղարկել, որոշեցինք մեր արտադրանքը վաճառել և գոյացած հասույթը սահման ուղարկել»,-ասում է «Բլբլուկի ազնվամորի» ապրանքանիշը ներկայացնող ժաննա Ալավերդյանը, ով մեկն է այն կին ձեռներեցներից, ովքեր այսօր հավաքվել էին «Լոֆթ»-ում՝ վաճառելու սեփական արտադրանքը եւ գոյացած հասույթը բանակին որպես աջակցություն ուղարկելու համար։

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի մեդիա բաժնի ղեկավար, հանրային կապերի պատասխանատու Անի Ավագյանը պատմում է՝ կանայք անձամբ են նախաձեռնել այս միջոցառումը․

«Սկզբում երեք ընկերություն էր, իսկ այսօր մոտ 40 կին ձեռներեցներ միացել են, ստեղծվել է միասնական դրամարկղ, ամբողջ հասույթը ուղարկվելու է  Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Արմինե Ստամբոլցյանը, ով ավելի քան 3,5 տարի զբաղվում է սեփական ձեռագործ իրերի վաճառքով, նույնպես միացել է այս նախաձեռնությանը, ասում է․

«Եթե տղա լինեի, ես էլ կգնայի, կկռվեի, բայց այս պարագայում թիկունքից էլ պետք է աշխատենք, որպեսզի ուժեղացնեք մեր թիկունքը և ամուր լինենք» ։

«Հաղթում ենք», «հաղթելու ենք» և նման այլ գրություններով կտորե պայուսակներով նախաձեռնությանը միացել էր «Ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրությունը։

Ձեռնարկատիրության հիմնադիրներից Հռիփսիմե Քոչարյանը ասում է․

«Պայուսակները կարում են մայրիկներ, ովքեր խնդրով բալիկներ ունեն, մենք իրենք անվճար կարուձև ենք սովորեցնում, այնուհետև պատվերներով ապահովում ենք»։

Նախաձեռնության նպատակն էր նաև խթանել հայրենական արտադրանքը։