Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկը մայիսի 14-ին

Սպորտ

Մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա բասկետբոլի Հայաստանի 2010 թ կանանց եւ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբերի բացման արարողությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնություններին կմասնակցեն 6-ական թիմեր, որոնք կանցկացվեն 2 խաղաշրջանով։ 1-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։

Կանանց առաջնությանը կմասնակցեն «Հատիս», «Գրանդ Քենդի», ԳՄՀ (Գյումրիի մանկավարժական համալսարան), «Գյումրի», «Արցախ» եւ «Էրեբունի» թիմերը, տղամարդկանց` «Հատիս», «Գյումրի», «Արցախ», «Պոլիտեխնիկ», «Մալաթիա» եւ «Էջմիածին» թիմերը: