Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bachkov
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովն առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում նվիրեց հայ զինվորին (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում հաղթական էր:

Այսօր մեր 64 կգ քաշային բռնցքամարտիկը Դուբայում անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV անվանումը կրով երեկոյի ժամանակ մրցեց IBO վարկածով աշխարհի չեմպիոն, 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսի հետ: Ութ ռաունդանոց մենամարտում մրցավարները հաղթանակ շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Հովհաննես Բաչկովն իր առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում, բնականաբար, նվիրեց հայ քաջարի զինվորին, որն Արցախում շարունակում է դիմակայել ադրբեջանա-թուրքական արգրեսորներին: