Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պապան ասելա՝ շուտ կգամ, ձեզ կտանեմ տուն․ծնողներն՝ առաջնագծում, փոքրիկները՝ Երևանում (տեսանյութ)

Արցախից եկած մի խումբ հետաքրքրասեր, չարաճճի փոքրիկներ տեղավորվել են արվեստագետ Հարութ Հովսեփյանի արվեստանոցում և տանը։

 Պատերազմը նրանց ստիպել է ժամանակավորապես հաստատվել Երեւանում։  3-ամյա Մարիամը  Երեւանում է մայրիկի, եղբայրների և քույրերի հետ, այստեղ արդեն հասցրել է գնալ մանկապարտեզ։

Փոքրիկի եղբայրը՝ Գոռը տանը չի եղել, երբ սկսել են իրենց բնակավայրը հրետակոծել, բայց առաջին անհրաժեշտության իրերն արագ հավաքելու եւ Երևան հասնելու դրվագները 10-ամյա տղան շատ լավ է հիշում, ասում է՝ չի հասցրել շատ իրեր վերցնել։ Բազմանդամ այս ընտանիքից բացի  Հարություն Հովսեփյանի արվեստանոցում և տանը հյուրընկալվել են ևս վեց ընտանիք։

Նաստյան 16 տարեկան է, այստեղ է եկել քրոջ հետ, ծնողներն առաջնագծում են։

Հայրիկն ու մայրիկն ասում են՝ ամեն ինչ լավ  է․ իսկ արցախցի աղջիկը Երևանում՝ ինչպես ինքն է ասում՝ ապահով  մի անկյունում նստած նկարել է արև է, գարուն, իրենց տունն ու Մասիս սարը։

9-ամյա Մարիաննայի հայրը ևս զինվորական է, աղջիկը Երևան է եկել մայրիկի քրոջ ու եղբոր հետ, ասում է՝ տեղափոխվելիս հասցրել է վերցնել միայն շորերը։

Մարիաննան ցույց է տալիս իր նկարները, որոնց մի մասն Արցախում է նկարել, մյուս մասն արդեն Երևանում։  Երկուշաբի օրը երեւանյան դպրոց է գնալու , թեև Մարիաննայի զոնվորական հայրիկը  իրեն վստահեցրել է՝ շուտով տուն են վերադառնալու։

Հարություն Հովսեփյանն, ով իր հարկի տակ հավաքել է բոլոր այս փոքրիկներին,  ասում է՝ երեխաների ու նրանց ծնողների հետ, դարձել են մեծ ու համերաշխ ընտանիք, իսկ երեխաների համար ամենակարևոր զբաղմունքը կրթությունն է։

Հարությունն ասում է՝ պատերազմում թիկունքի համար են կռվում, ուստի թիկունք ամուր պահել է պետք։