Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առաջնագծի զինվորի նամակը թիկունքը պահող կամավորներին (տեսանյութ)

«Սևակից ու Մարիամից տարոսիկ-մեղրներ Եղեգնաձորից, տղե՛րք, կտաք ազաբ զինվորներին, որ գան ու ամուսնանան»․ Այս գրությունը տեսանք դեպի սահման ուղարկվող տուփերից մեկի վրա։

Թիկունքում  այսպես են սատարում, ոգևորում ու սպասում սահմանն ամուր պահող տղաներին։

Տարոսիկներ, քաղցրավենիք, տաք հագուստ ու հիգիենայի պարագաներ․ երիտասարդներն  ինքնակազմակերպվել են ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրից։

Տեսակավորում են հավաքված սնունդն ու անհրաժեշտ պարագաները։ Մի մասը՝ առաջնագիծ՝ տղաներին են ուղարկում, մյուս մասը՝ Արցախից Հայաստան եկած ընտանիքներին։

Անահիտը  հագուստի բաժնի պատասխանատուն Է , ընկերները կատակում են՝ միշտ զբաղված է, գուցե պատերազմի հետո հագուստի խանութ բացեն, Անահիտին էլ տնօրեն նշանակեն։

Ծանր մարտերի այս օրերին  զինծառայողները նույնիսկ  ընտանիքների հետ հաղորդակցվելու վայրկյան չունեն, բայց, ինչպես կամավորներն են պատմում՝  հոսպիտալում գտնվող զինվորներից մեկը՝ Վարդանը, պատասխան նամակ է  ուղարկել։  Ասում  են՝ երեկոյան հավաքվել են թեյի սեղանի շուրջ ու  կարդացել, ոգևորվել, հուզվել։