Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հայացքների մրցամարտ է անցկացրել Դուբայում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում տեղի է ունեցել բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովի և IBO վարկածով աշխարհի չեմպիոն, 32-ամյա վենեսուելացի պրոֆեսիոնալ բռնցքամարտի Սամուել Գոնսալեսի հայացքների մենամարտը:
Մեր մարզիկը հոկտեմբերի 9-ին այստեղ կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV-ի երեկոյի ընթացքում կանցկացնի իր առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում: Մենամարտը բաղկացած կլինի 8 ռաունդից:
Հովհաննես Բաչկովն իր հետ պայմանագիր կնքած MTK Global պրոմոութերային ընկերության կայքին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա մենամարտին։
«Ուժեղ մրցակիցը – շատ լավ է: Եթե դու ուզում ես, որ ողջ աշխարհը իմանա, թե ով ես դու, ապա քո կարիերան ցանկալի է սկսել հենց ուժեղ մրցակցի հետ։ Կփորձեմ արդյունավետ մարտ վարել: Սա պրոֆեսիոնալ ռինգում իմ առաջին մենամարտն է, և ես պատրաստ եմ դրան», - ասել է Հովհաննես Բաչկովը:
Հավելենք, որ մեր բռնցքամարտիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ չի խանգարի նրան եկող տարի մասնակցել 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցաշարերին: