Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել. Պարգև Սրբազանի ճեպազրույցը (տեսանյութ)

Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, այդ մասին այսօր իր ճեպազրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Հերթական անգամ նենգաբար սկսեցին լայնածաված եւ դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով»,- ասաց նա:

«Գիտեք, որ երեկ Ամենափրկիչ եկեղեցուն վերևից խոցեցին և վնասեցին, երբ որ Ռուսաստանից երեք թղթակիցներ գտնվում էին այնտեղ։ Անօդաչուն խփեց խաչաձև պատուհանի հենց մեջտեղով։ Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել ու մեզ հուսահատեցնել։ Միջազգային տերրորի ձեռագիր է սա, և մենք դա շատ լավ հասկանում ենք։
Այո, մեր դեմ շատ ուժեղ են պայքարում։ Այո, ուժերն անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք։
Մեր գործն արդար է, և յուրաքանչյուր պետության սրբազան պարտքն է պաշտպանել իր Հայրենիքը։
Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։
Մեզ պետք են ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի։ Այս ամենը ունեն մեր զինվորները»,- նշեց Սրբազանը: