Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Հայաստան - Չեռնոգորիա

Սպորտ

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կհանդիպի Չեռնոգորիայի ազգային թիմի հետ:

Այս խաղով մեր թենիսիստները կսկսեն ելույթները 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտում, որը տեղի կունենա Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:

Մրցաշարին մասնակցում են եվրոպական 11 երկրների հավաքականներ: Դրանք նախապես բաժանվել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին հանդես կգա «Բ» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Չեռնոգորիայի եւ Սան Մարինոյի թիմերը: Խմբերում 1-2-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ խմբի երկու ուղեգրերի համար:

Հայաստանի հավաքականի այս մրցաշարում հանդես կգա այսպիսի կազմով. 1. Հարություն Սոֆյան, 2. Աշոտ Գեւորգյան, 3. Խաչատուր Խաչատրյան, 4. Կարո Փամբուկյան: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը։