Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիականների թիվն ավելացավ

Սպորտ

Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի նաեւ երևանցի 18-ամյա հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (ատրճանակ): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը:

Հրաձգության միջազգային ֆեդերացիան տեղ է հատկացրել Վարդումյանին, քանի որ նա մասնակցել է աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին եւ բարձր տեղեր է զբաղեցրել մրցաշարերում:

Հիշեցնենք, որ Հայաստանից Սինգապուր կմեկնեն նաև երկու ծանրորդ, մեկական ձյուդոիստ և մարմնամարզիկ: