Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 8,10,
A A
Սպորտ

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ ադրբեջանական ընկերության ռազմատենչ կեցվածքի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, վերջին օրերին այդ ընկերությունը հրապարակել է արցախա-ադրբեջանական պատերազմի բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:

ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարևորությունը և դատապարտել է ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը:

ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈՒԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը և ՈՒԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլև հանդես կգա դատապարտող համապատասխան հայտարարությամբ: