Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ձյուդոն կրկին վերադառնում է իրական տատամի

Ձյուդոյի «Մեծ սաղավարտը» կրկին վերադառնում է իրական տատամի: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիան՝ IJF-ն: 

Առաջիկա մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ը, Բուդապեշտում, սակայն անցկաման օրացույցում հնարավոր է փոփոխություններ տեղի ունենա՝ կապված Հունգարիայում կորոնավիրուսի համաճարակի տարածման աստիճանից:

«Սա պատմական պահ է համաշխարհային ձյուդոյի և սպորտի համար: Մենք անհամբեր սպասում էինք «Մեծ սաղավարտի» անցկացմանը, որը լիովին համապատասխանեցված է  միջազգային ֆեդերացիայի, առողջապահության և անվտանգության կանոններին: Դժվարին ժամանակներում պետք է հարմարվենք COVID-19- ին։ Կանենք ամեն ինչ, որպեսզի մարզիկները կարողանան դրսևորել իրենց ունակությունները», - ասել միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը:

Նշենք, որ «Մեծ սաղավարտի» մրցումներում կխաղարկվեն նաև օլիմպիական վարկանիշային միավորներ: