A
A
Առաջինում` ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինԱստրախանում մեկնարկեց ՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի 6-րդ փուլը:
Առաջին օրը կայացած 7 պարտիաներից վեցն ոչ-ոքի ավարտվեցին, այդ թվում Վլադիմիր Հակոբյան - Բորիս Գելֆանդ հանդիպումը: Առաջին տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ ադրբեջանցի Վուգար Հաշիմովը, որը հաղթեց ուկրաինացի Վասիլիս Իվանչուկին:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը սեւերով կհանդիպի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: