«Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆեյսբուքյան էջից հայտնում են.
«Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում հրապարակում է կատարել.
«Մեջքիս ետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն է, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով: Առհասարակ Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան: Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի:
Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»,- Գրել է ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում և լուսանկար է հրապարակել Շուշիի շիական մզկիթի դիմաց կանգնած»: