Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատի մրցաշարում այսօր կայացավ 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն սևերով հանդիպեց լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: Երկարատև պայքարից հետո մեր շախմատիստը վերջնախաղում դիրքային առավելություն ստացավ և 61-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Լևոն Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ  հաղթանակը և վաստակեց 7 միավոր: Այժմ նա միայնակ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կարող են հավասարվել իրանցի Ալիռեզա Ֆիրուջան կամ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որոնք այժմ խաղում են իրար հետ:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: