Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan 7.10.
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանը միացավ Ալեքսանդր Կարապետյանի թիմին՝ «Տամբովին»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի պրեմիեր-լիգայում հանդես եկող «Տամբով» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագրի ժամկետը առայժմ հայտնի չէ: Մեր ֆուտբոլիստը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Նշենք, որ այժմ «Տամբովում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 

Վարազդատ Հարոյանը մինչ այդ հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալում», սակայն սեպտեմբերին նա լքել էր ռուսական ակումբը՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: