Միայն Վլադիմիր Հակոբյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Աստրախանում մեկնարկում է ՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի վերջին, 6-րդ փուլի մրցաշարը: Մասնակից 14 շախմատիստները մեկ շրջանով կպայքարեն աշխարհի առաջնության որակավորման փուլին մասնակցելու իրավունք տվող 2-րդ ուղեգրի համար (առաջինը վաղուց նվաճել է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը):
Հայաստանից այս մրցաշարում հանդես կգա գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Մեր շախմատիստն առաջին տուրում սպիտակներով կհանդիպի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Ավաղ, Վլադիմիր Հակոբյանը չի հավակնում ուղեգրին: Նա հինգ փուլից հետո վաստակել է 190 միավոր եւ հաջողության դեպքում իր ակտիվում կունենա 370 միավոր, իսկ ահա մրցաշարի մասնակիցներից երեքն արդեն վաստակել են 360-ից ավելի միավոր, հետեւաբար, նույնիսկ վերջին տեղ գրավելուց նրանք միավորների ընդհանուր քանակով առաջ կանցնեն մեր շախմատիստից: Ուստի Վլադիմիր Հակոբյանը պետք է պայքարի անձնական վարկանիշը բարելավելու համար: