Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց խաղատախտակի տիրոջը

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess մրցաշարում: Երկրորդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց նորվեգացի Արյան Տարիի հետ: Դասական պարտիայի 48-րդ քայլին նա մրցակցին ստիպեց կանգնեցնել Ժամացույցը:

Լևոն Արոնյանն այդ հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և այժմ իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը տոնել է երկու դասական հաղթանակ և վաստակել 6 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն երկրորդ անգամ իր մրցակցին պարտության մատնեց «Արմագեդոնում», այդ իսկ պատճառով նա ունի 3 միավոր և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, որը մեկնարկային երկու հանդիպումներում պարտություն է կրել: