Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մրցակիցը Բերդիխն է

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած Masters 1000 շարքի միջազգային մրցաշարի առաջին փուլում կհանդիպի չեխ թենիսիստ Թոմաս Բերդիխի հետ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին: Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Յուրգեն Մելցեր (Ավստրիա) - Քեւին Անդերսոն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ արգենտինահայ թենիսիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի մրցաշարեր, սակայն արդեն անցած շաբաթվանից ծանրաբեռնված մարզումներ է անցկացրել եւ այժմ իրեն նորմալ է զգում: