A
A
Արտառոց դեպք թենիսի Ֆրանսիայի առաջնությունում. հրավիրել են նաև սակրավորների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզում շարունակվող թենիսի Ֆրանսիայի առաջնությունում արտառոց դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է OpenCourt կայքը, «Ռոլան Գարոս»-ի թենիսի կենտրոնի թիվ 11 կորտի մոտակայքում հսկիչները անհայտ պայուսակ են հայտնաբերել: Առաջնության կազմակերպիչները ստիպված շներով սակրավորներ են կանչել:
Ինչպես հետո պարզվել է, դա եղել է ուկրաինացի թենիսիստուհի Դարյա Լոպատեցկու մարզական պայուսակը, որը նրա մայրն առանց հսկողության թողել է տրիբունայում, քանի որ տարված է եղել իր աղջկա խաղով: Սակրավորները «վնասազերծած» պայուսակը վերադարձրել են իր տիրոջը: