Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Մարտիրոսյան
A A
Հասարակություն

Չհավատալ որեւէ ձայնային հաղորդագրության !!!

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը․

‼️‼️Հիմա մի շատ կարեւոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։

Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում ։ Ֆեյքերով կապնվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել եւ իրենց ուղարկել։

Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում , թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։
Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։

Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա։