Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրորդ անգամ

Սպորտ

Այսօր Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի 2010 թ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:

Երկրորդ տարին անընմեջ մրցանակը կվիճարկեն հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եւ Երեւանի «Բանանցը»: Հիշեցնենք, անցած տարի գավաթին տիրեցին փյունիկցիները, ի հաշիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի:

Հարկ է նշել, որ «Փյունիկն» ու «Բանանցը» գավաթի խաղարկությունում առաջին անգամ հանդիպել են 1992 թ, հենց եզրափակիչ խաղում, սակայն այն ժամանակ «Փյունիկը» կոչվում էր ՀՄԸՄ, իսկ «Բանանցը» ներկայացնում էր ոչ թե մայրաքաղաքը, այլ Կոտայքի մարզը: Այդ հանդիպումն ավարտվել է մարզային թիմի վստահ հաղթանակով` 2:0:

Այսօրվա հանդիպման մասնակիցները գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպել են նաեւ 2004 թվականին: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվել է ոչ-ոքի` 0:0: իսկ հետխաղյա 11 մ հարվածներով հաղթել է «Փյունիկը»` 6:5:

Այսօր կայանալիք եզրափակիչը կսկսի ժամը 20:00-ին: Հավելենք, որ հանրապետության բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Փյունիկին», որի հաղթելու հնարավորությունները 1,5 անգամ ավելի բարձր են գնահատում, քան «Բանանցինը»։