Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի մեկնի Թուրքիա՝ Եվրոպայի առաջնության
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, չնայած այն Բաքվից տեղափոխվել է Թուրքիայի Մերսին քաղաք:
Ինչպես նշել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մեր թիմը երկընտրանքի առջև չի կանգնել որոշում կայացնելիս։ Նախ՝ եվրոպական առաջնությունում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվում, բացի այդ, մասնակցության նոր հայտ ներկայացնելու համար մեր ֆեդերացիան որպես տուգանք պետք է վճարի 3 հազար եվրո տուգանք։
Հայաստանի հավաքականն առաջիկայում պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք Մինսկում, ապա մասնակցել Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Ավանդույթի համաձայն մերոնք մրցաշրջանը կավարտեն դեկտեմբերին տեղի ունենալիք օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային հուշամրցաշարով, որն այս տարի կկայանա Պենզա քաղաքում։