Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Արցախում Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ է զոհվել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Արցախում ընթացող պատերազմում զոհվել է նախկին բասկետբոլիստ: 

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանի մահվան մասին։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Տիգրանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ», - ասված է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում: