A
A
Արցախում զոհվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ևս մեկ սան
Աջակցիր «Ա1+»-ին«Շիրակ» ֆուտբոլային ակումբը քիչ առաջ ցավալի հայտարարություն է արել:
«Ցավալի լուր առաջնագծից:
Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին»:
«Ա1+»-ը նույնպես ցավակցում է Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհ էր դարձել ակումբի ֆուտբոլի դպրոցի սան Պավլիկ Մանուկյանը: