Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը «Արմագեդոնում» զիջեց Մագնուս Կառլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Altibox Norway Chess շախմատի մրցաշարը, որին մասնակցում են վեց գրոսմայստեր, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Առաջին տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Դասական պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցակարգով անցկացվեց լրացուցիչ պարտիա՝ «Արմագեդոն»: Այն ավարտվեց սևերի հաղթանակով: Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց 1, իսկ Մագնուս Կառլսենը՝ 1,5 միավոր: Մաքուր հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր:

Վաղը նախատեսված 2-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի նորվեգացի երիտասարդ գրոսմայստեր Արյան Տարիի հետ: