Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+khachanov
A A
Սպորտ

Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել Ֆրանսիայի թենիսի առաջնության 1/8 եզրափակիչ արգելքը:

Այդ փուլում մեր հայրենակիցը հանդիպեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Հանդիպումը տևեց 2 ժամ 23 րոպե: Կարեն Խաչանովն յուրաքանչյուր սեթում լուրջ դիմադրություն ցույց տվեց ուժեղ մրցակցին, սակայն ամեն անգամ վերջնամասում զգացնել էր տալիս փորձի պակասությունը: Արդյունքում, նա պարտվեց 0:3 (4:6, 3:6, 3:6) հաշվով և ավարտեց ելույթները Փարիզում:

Նովակ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում 14-րդ անգամ մտավ Ֆրանսիայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլ և այդ ցուցանիշով հավասարվեց Ռաֆայել Նադալին: Սակայն, եթե իսպանացի թենիսիստը 12 անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը, ապա սերբը միայն մեկ անգամ է ճաշակել ֆրանսիական հաղթանակի բերկրանքը: