Մնաց մեկ լիարժեք պարտիա
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի նախավերջին 11-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը նախընտրեց հազվադեպ հանդիպող անգլիական սկզբնախաղ, որի օգնությամբ Գարի Կասպարովը 1987 թ հաղթել էր Անատոլի Կարպովի հետ վերջին պարտիայում եւ նվաճել չեմպիոնի կոչումը:
Երկարատեւ դիրքային պայքարից հետո Վիշվանաթան Անանդը զինվոր զոհաբերեց եւ փորձեց սուր գրոհ կազմակերպել: Սակայն բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովը գրագետ պաշտպանվեց եւ մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Այդպիսով, վերջին պարտիայից առաջ հաշիվը դարձավ 5,5:5,5: 12-րդ պարտիայում սպիտակներով հանդես կգա Վեսելին Թոփալովը: Այն կկայանա մայիսի 11-ին:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի այն շախմատիստը, ով կվաստակի 6,5 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ պարտիաներ: