Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք հաղթանակած դուրս կգանք, իսկ շատ երկրներ հեղինակության բարձրացում և անկում են ունենալու․Ուլիխանյան (տեսանյութ)

«Միջազգային հանրության արձագանքը գնահատում եմ բանավոր և ըստ այդմ՝ ոչ բավարար»,-ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը․

«Կարծում եմ՝ կգիտակցեն բոլորը, որ այստեղ միայն ռազմական կոնֆլիկտ չէ, այստեղ կա ռիսկ, որ մեծ տարածաշրջանային հրդեհ է առաջանալու»։

Ըստ Ուլիխանյանի՝ ինքնուրույն և գործուն միջամտություն կարող են անել այն երկրները, որոնք ուժեղ են և ունեն դրա իրավունքը։

Պատգամավորը կիսում է համահայկական այն մոտեցումը, որ այս դեպքում տարբերակը միայն մեկն է՝ հաղթելու ենք․

«Եթե մենք բացառում ենք այլ ելքը, հետևաբար ՝ այդ այլ ելքը ընդհանրապես չի կարող տեղի ունենալ»։

Ուլիխանյանը պնդում է՝ պաշտպանվող կողմին կրակը դադարեցնելու կոչերը այլ գնահատական են ունենալու․

«Մեր գործողությունները հայրենիքի պաշտպանության գործողություններ են և դա որևէ կերպ կախված չէ միջազգային հանրության արձագանքից, այդ արձագանքը իրենց համար է հատկապես կարևոր։ Մենք հաղթանակած դուրս կգանք, բայց շատ երկրներ հեղինակության բարձրացում և անկում են ունենալու»։

Պատգամավորը վստահեցրեց՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը խորհրդարանի օրակարգում է, սակայն պետք է ճիշտ պահը գտնել այդ որոշումը ընդունելու համար։

Ուլիխանյանը պնդում է՝ Ադրբեջանը և Թուրքիան կոնկրետ տեռորիստական գործողություններ են անում։