Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլսը» հաղթեց «Գանձասարին»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 7-րդ տուրի հերթական խաղում Դիլիջանի «Իմպուլսը» իր հարկի տակ հաղթեց Կապանի «Գանձասարին»` 1:0: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը:

Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց դաշտի տերերի հարձակվող Գեւորգ Նռանյանը: Այս հաղթանակից հետո «Իմպուլսը» կրճատեց առաջատարների հետ ունեցած միավորների տարբերությունը եւ ամրապնդվեց 5-րդ տեղում:

Տուրի վերջին խաղը տեղի կունենա մայիսի 8-ին: Այդ օրը «Հրազդան» ստադիոնում առաջնության 4-րդ տեղում գտնվող Երեւանի «Ուլիսը» կհյուրընկալի 2-րդ հորիզոնականում ընթացող Աշտարակի «Միկային»: