Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զրոյական վերջաբան

Սպորտ

Նալչիկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլը: Ցավոք, մեր երկու շախմատիստուհիներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան եւ տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում:

Վերջին, 11-րդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց մրցաշարի հաղթող Տատյանա Կոսինցեւային, իսկ Էլինա Դանիելյանը` Բաիրա Կովանովային (երկուսն էլ Ռուսաստան): Այս պարտությունից հետո Լիլիթը 7-րդ տեղից նահանջեց 9-րդ հորիզոնական, իսկ Էլինան այդպես էլ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի հաղթող Տատյանա Կոսինցեւան ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք` 9 միավոր 11 հնարավորից:

 

Ամփոփիչ աղյուսակ

1. Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան) 9

2. Հու Յիֆան (Չինաստան) 7,5

3. Նանա Ձագնիձե (Վրաստան) 7

4. Պիա Կռամլինգ (Շվեդիա) 7

5. Հումպի Կոներու (Հնդկաստան) 5,5

6. Բաթույագ Մոնղոլթուլ (Մոնղոլիա) 5,5

7. Ժու Չեն (Քաթար) 5,5

8. Բաիրա Կովանովա (Ռուսաստան) 5

9. Լիլիթ Մկրտչյան (Հայաստան) 5

10. Ժաո Քսյու (Չինաստան) 5

11. Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա) 2,5

12. Էլինա Դանիելյան (Հայաստան) 1,5

 

Նշենք, որ ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 4-րդ փուլը կայանալու է Ջերմուկում: