A
A
Հավասարությունը պահպանվեց
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 10-րդ պարտիան կրկին անցավ լարված պայքարում:
Աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, չնայած հանդես եկավ սեւ խաղաքարերով, սակայն շատ վստահ սկսեց եւ դիրքային առավելություն ստացավ: Ավաղ, 25-րդ քայլին նա սխալվեց, եւ բուլղարացի Վեսելին Թոփալովը սուր հակագրոհ ձեռնարկեց:
Վերջնախաղում սպիտակները սկսեցին ճնշում գործադրել սեւերի վրա, բայց 44-րդ քայլին արդեն Թոփալովը կոպիտ սխալ թույլ տվեց եւ կորցրեց առավելությունը: Մի քանի փոխանակումներից հետո կողմերը 60-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:
Մրցախաղի հաշիվը դարձավ 5:5: Նախավերջին, 11-րդ պարտիան կկայանա մայիսի 9-ին: Սպիտակներով այս անգամ հանդես կգա հնդիկ գրոսմայստերը: