Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina
A A
Սպորտ

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության «Դեսնա» - «Շախտյոր» խաղից հետո պարզվել է, որ հյուրերի դարպասապահ Անդրեյ Պյատովի և կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոյի, ինչպես նաև թիմի երկու աշխատակիցների մոտ մեկ օրա առաջ անցկացրած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

Երկրի չեմպիոնն այժմ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցները վարակը կանգնեցնելու համար: Թիմն այժմ ամբողջ կազմով գտնվում է մեկուսացված մեջ: Այսօր և հինգշաբթի բոլորը պետք է նոր թեստավորում անցնեն: Դրանից հետո պարզ կդառնա հետագա անելիքները:

Այդպիսով, Անդրեյ Պյատովն ու Տարաս Ստեպանենկոն չեն կարող միանալ Ուկրաինայի հավաքականին և նախապատրաստվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հերթական խաղերին: Նրանց տեղը հրավիրվել են այլ ֆուտբոլիստներ:

«Դեսնա» ակումբը նույնպես կանցնի թեստավորում: Որևէ մեկի մոտ դրական արդյունք հայտնաբերելու դեպքում թիմն ամբողջ կազմով կմեկուսացվի, ինչպես Դոնեցկի «Շախտյորը»: