Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գյանջայի օդանավակայանի ոչնչացմամբ, չեզոքացվել է ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով առավոտյան Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, նշեց, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացրել, նաև այն պատճառով, որ չեզոքացվել էր ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը:

«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ Ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածներ են հասցվել:

Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով Արմենպրեսի հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը չի փորձում առիթ ստեղծել Հայաստանի նկատմամբ արգեսիա հրահրելու համար, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները նման հորինվածքներ են տարածել, որպեսզի դրանք ծառայեցնեն իրենց սանձարձակ գործողություններին:

«Ի սկզբանե դրանք ծառայում էին որպես սանձարձակ գործողությունների «լեգիտիմություն», բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա», -ասաց Հովհաննիսյանը: