Արայիկ Հարությունյանը 5 հոգու Արցախի հերոսի կոչում է տվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրայիկ Հարությունյանy ֆբ-ի ուղիղ եթերում ասաց, որ սպայական անձնակազմը հերոսություններ է անում, հրաշքներ է գործում՝ անտեսելով մահը ու մեզ դա է պետք՝ հաղթահարել բարդույթը՝ ապրելու համար: Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով 5 հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման:
Դավիթ Լյովայի Գրիգորյանը հասցրել է Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ ու 1 միավոր ՀՄՄ, շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Էդգար Էդվարդի Մարկոսյանը Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Յուրա Հայկարամի Ալավերդյանը 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել:
Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ: Դիմելով գնդապետին՝ Արայիկ Հարությունյանն ասաց.
«Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»:
Դավիթ Վանիկի Ղազարյանին, ցավոք, Արցախի հերոսի կոչմանն է արժանացել հետմահու: Նա վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ու հերոսություններ կատարել: