Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ ներկայացրել է մանրամասներ վերջին օրը տեղի ունեցած ռազմական գործողություններից:

«Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես՝ հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տևողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր: Միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։ Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 «Սմերչ»։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:

«Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետևում, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- այսօր` ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ այս պահին դժվար է խոսել դիրքային փոփոխությունների մասին. «Ես որևէ դիրքի, ուղղության մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել։ Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետևաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երևույթ են. մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում