Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հաղթելու ենք, որովհետև մենք պայքարում ենք մեր գոյության համար. Վահագն-Տեր Հակոբյան (տեսանյութ)

«Հաղթելու ենք, որովհետև հայ ժողովուրդն աշխարհով մեկ ոտքի է կանգնել և ամբողջ ներուժը, միտքը, հոգին, ֆիզիկական ուժերը դրել է այս պատերազմի համար»,- ասում է կինոօպերատոր Վահագն-Տեր Հակոբյանը։

«Մեզ համար սա գոյատևման պատերազմ է, սուրբ պատերազմ է, պատերազմ է ոչ միայն Արցախի ինքնորոշման ու անկախության համար է, այլ մարդկության բարոյական լինելու համար է։ Հաղթելու ենք, որովհետև մենք պայքարում ենք մեր գոյության համար, մեր մշակույթի ու տեսակի համար, հայ տեսակի համար։ Եվ հաղթելու ենք»,- ասում է նա։