500 հազար խաղակոշիկի համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 1994 թ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը` Օլեգ Սալենկոն, գայթակղիչ առաջարկություն է ստացել արաբական երկրների նավթային շեյխերից մեկից: Վերջինս պատրաստ է 500 հազար դոլար վճարել այդ առաջնությունում Սալենկոյի ստացած «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար:
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողն այդ կապակցությամբ ասել է. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով իմ բիզնեսը զգալի վնաս է կրել, ուստի ստիպված եմ եղել վարկեր վերցնել բանկից: Ճիշտ է, ես դեռ կարող եմ դուրս գալ այդ վիճակից, սակայն շեյխի կատարած առաջարկն անչափ գայթակղիչ է»:
Օլեգ Սալենկոն հայտարարել է, որ եթե նման առաջարկ ստանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործարարներից, ապա «Ոսկե խաղակոշիկը» հենց նրանց կվաճառի:
Հիշեցնենք, որ 1994 թ աշխարհի առաջնությունում Օլեգ Սալենկոն երեք խաղում խփել էր 6 գոլ, ընդ որում դրանցից 5-ն նա իր անվան դիմաց գրանցել էր Կամերունի հավաքականի հետ խաղում: